copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:03 22-06-2024

Երևանում տրանսպորտի գնի թանկացման հետաձգումն ունի առավելապես քաղաքական դրդապատճառ. Թևանյան

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանում տրանսպորտի գինը կբարձրանա 2025-ի հունվարի 1-ից, նախապես հայտարարված 2024 թ. սեպտեմբերից 1-ի, այնուհետև 2024 թ. նոյեմբերի 1-ի փոխարեն։
Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է.

«Քաղաքային տրանսպորտի գնի ոդիսականը

Երևանի 2,5 մասից բաղկացած կուսակցությունների իշխող կոալիցիան ամիսներ առաջ որոշեց մինչև 3 անգամ թանկացնել քաղաքային տրանսպորտի գինը: Համաձայն որոշման՝ այն պետք է թանկանար սեպտեմբերի 1-ից, սակայն բերել էին նախագիծ, որով ուզում էին տրանսպորտի գինը բարձրացնել նոյեմբերի 1-ից: Երեկ պարզվեց, որ նոյեմբերի 1-ն ուզում են դարձնել 2025-ի հունվարի 1:
Ակնհայտ է, որ գնի թանկացման հետաձգումն ունի առավելապես քաղաքական դրդապատճառ: Վախեցել են: Միգուցե ցանկանում են Ալիևի պահանջով իրականացվելից սահմանադրական հանրաքվեից առաջ չունենալ սոցիալական բունտ: Բացի այդ՝ քաղաքային ավագանիում ներկայացված ընդդիմությունը նախապես հայտարարել էր, որ գնի բարձրացման դեմ դուրս է գալու փողոց: Դա էլ է զգուշավոր դարձրել ՔՊԿ-ին: Կարող են լինել նաև տեխնիկական ու կազմակերպչական պատճառներ, սակայն դրանք գլխավոր գործոններ չեն:

Իշխանությունը թանկացումների որևէ ողջամիտ հիմնավորում չի ներկայացրել: Իրենք էլ են ընդունում, որ կա հսկայական ստվեր, սակայն ստվերի դեմ պայքարի իրենց անկարողությունը կամ ցանկության բացակայությունը որոշել են փոխհատուցել՝ քաղաքացու գրպանը մտնելով:

Ի դեպ, «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի գնի վերաբերյալ ներկայացրել է այլընտրանքային նախագիծ, որի համաձայն տրանսպորտի գինը չի թանկանալու, իսկ եթե քաղաքացին որոշի կանխավճարով գնել 1 շաբաթվա, 1 ամսվա, 6 ամսվա կամ 1 տարվա փաթեթ, ապա մեր նախագծով տրանսպորտի գինը կարող է 100 դրամից էլ պակաս լինել: Հաշվի առնելով Թբիլիսիի փորձը և տեղական առանձնահատկությունները՝ մենք հիմնավորել ենք, որ դա հնարավոր է:

Մեր նախագիծը տարբեր արհեստական պատճառաբանություններով չեն մտցնում Ավագանու նիստերի օրակարգ, սակայն միևնույն է ի վերջո ստիպված են լինելու այն քննարկել: Այդ ժամանակ մենք կոչ կանենք քաղաքացիներին գալ և աջակցել մեր նախագծի ընդունմանը:

Թե ինչ ճակատագրի կարժանանա տրանսպորային այս ոդիսականը, շատ շուտով պարզ կդառնա: Մեկ բան հստակ է՝ «Մայր Հայաստանը» քաղաքացիների օգնությամբ պայքարելու է թանկացման դեմ՝ լինի այն փողոցային, կամ այլ տարբերակներով»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ