copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:12 22-04-2024

Թռիչքների հետաձգումն անգամ աշխատակիցներին է անակնկալի բերել․ քաղաքացիներն ահազանգում են

«Զվարթնոց» օդանավակայանում 12 չվերթ հետաձգվել է, սակայն օդանավակայանը հայտարարությամբ նախապես հանդես չի եկել։ Այսօր վաղ առավոտից հանրության շրջանում և մամուլում տարածվեցին հայտարարություններ և բողոքներ կապված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բնականոն աշխատանքների խափանման հետ։

Քաղաքացիներն ահազանգում էին, որ «Զվարթնոց» օդանավակայանը նախօրոք չի հայտարարել թռիչքուղում իրականացվող վերանորոգման աշխատանքների մասին, որոնց պատճառով էլ դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ հետաձգվել է, անհարմարություններ պատճառելով մարդկանց։ Հետաձգվածների թվում են Մոսկվայից, Սոչիից, Սանկտ Պետերբուրգից, Վենետիկից, Քիշնևից և այլ քաղաքներից ժամանող չվերթեր:

Ահազնագող ուղևորների հարցերից անակնկալի են եկել նաև օդանավակայանի աշխատակիցները, նշելով, որ իրենք ևս չվերթների հետաձգման մասին մամուլից են տեղեկացել։

Oragir.News-ը կապ հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակի հետ, ով, սակայն, հերքեց տարածվող լուրերն, պնդելով հակառակը, որ օդանավակայանը նախապես հայտարարություն տարածել է։
«12 չվերթների հետաձգման պատճառը վազքուղու հատվածում կատարվող վերանորոգման աշքատանքներն են եղել, որոնք շարունակվելու են մինչև 13:30»,- նշեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի խոսնակը։

Նշենք, որ հետաձգվել են Մոսկվայից, Սոչիից, Սանկտ Պետերբուրգից, Վենետիկից, Քիշնևից և այլ քաղաքներից ժամանող չվերթեր: Աբու Դաբի, Շարժա, Դուբայ ուղղության չվերթերը մեկնարկելու են 2-3,5 ժամ ուշացումով։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը