Ներքին 2 տարի առաջ - 16:12 17-02-2024

Փաշինյանի թիմը տրանսպորտի գնի գրեթե եռակի թանկացումը բարեփոխում է համարում

Երևանում տրանսպորտի գինը գրեթե եռակի թանկացնելու ծրագիրը Նիկոլ Փաշինյանի թիմը ներկայացնում է որպես բարեփոխում։ Ասում են, թե, իբր, մեկ ուղևորի փոխադրման ինքնարժեքը տատանվում է 200-ից 230 դրամի սահմաններում։ Թե ինչպես են ստացել այդ թիվը՝ չեն ասում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է « Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Փոխարենն ուրիշ բան են ասում և իրենց այդ ասածով բռնվում է սուտը։ Սուտը և տրանսպորտի գինը թանկացելու իրական նպատակը։

Եվ այսպես, ՔՊԿ-ական չինովնիկը պնդում է, որ քաղաքային տրանսպորտի տարեկան սուբսիդիան կազմում է 7 միլիարդ դրամ։ Նա հնչեցրել է նաև տրանսպորտից օգտվողների թիվը (ավտոբուս, տրոլեյբուս, մետրո)․ 635.000 ուղևորափոխադրում՝ 1 օրում։ Այսինքն՝ տարեկան 231․775․000։

Որպեսզի պարզենք, թե 1 ուղևորի համար որքան գումար է սուբսիդավորում բյուջեն, պետք է 7 միլիարդը բաժանենք 231.775.000-ի։ Ստացվում է մոտ 30 դրամ։ Այսինքն՝ իրենց իսկ ներկայացրած թվերով՝ այսօրվա մեկ ուղևորափոխադրումը կազմում է 130 դրամ, որից 100-ը վճարում է քաղաքացին, իսկ 30 դրամը տալիս է բյուջեն։

Ստացվում է, որ տրանսպորտը թանկացնելը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ, կամ իրենց իսկ սիրած բառերով ասած՝ քաղաքացուն թալանի մատերիալ սարքելու նպատակ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում