Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:30 21-06-2024

«Ըստ էության». Պետք է փոխել այլ երկրի շահեր սպասարկելու արատավոր պրակտիկան. Քրիստինե Վարդանյան

«Պետք է հաշվի առնենք, որ այն մարդիկ, ովքեր մեզ խաբել են ողջ պատերազմի ընթացքում, զոհերի, գերիների թվերի հետ կապված, բանակցությունների գործընթացի հետ կապված, հիմա ապօրինի սահմանազատում և սահմանագծում են անում՝ տարածքներ են հանձնում այդ անվան տակ։ Ադրբեջանի հետ գնում են գաղտնի պայմանավորվածությունների։ Հանձնառություն են ստանձնել փոխել մեր Սահմանադրությունը՝ այդ մարդիկ չեն կարող ճշմարտություն ասել»։

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում նման տեսակետ հայտնեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Անդրադառնալով կայքերում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին վերագրվող ձայնագրություններին՝ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ հիմա հասել ենք մի իրավիճակի, որ առա՛նց դատաքննության, առա՛նց դատարանի վճիռների՝ եթերներում և տաղավարներում քննարկում ենք՝ մարդը ինչ-որ հարցում մեղավո՞ր է, թե՞ ոչ։

«Գործ ունենք մարդկանց հետ, ովքեր մեր նահատակների աճյունները պահել են պարկերի մեջ։ Այս մարդկանցից ակնկալել, որ ընդդիմադիրների հասցեին ստեր չեն տարածի, անմտություն է։ Գերասիմ Վարդանյանի միակ «մեղքն» այն է, որ համարձակություն է ունեցել իշխանության դեմ խոսել և դուրս գալ պայքարի։ Սրանով փորձ է արվում մարդկանց ուղղակի ուղերձ հղել, տեսեք՝ ինչ կարող է ձեզ հետ լինել, մենք կարող ենք ձեր ընտանիք մտնել»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից