copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:11 07-12-2022

Առջևում ականապատ ճանապարհի շարունակությունն է, որը պիտի անցնենք, այլ ճանապարհ չունենք․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստանի ճակատագրով մտահոգ, ազգակործանների դեմ միասնական պայքար, ուժերի մեկտեղում տեսնել ցանկցող, պայքարին մասնակցած կամ չմասնակցած քաղաքացիներ ջան՝ ներողություն։ Ներողություն, որ թշնամու դեմ պայքարի կոնկրետ առաջարկներ տեսնելու փոխարեն տեսնում եք ցեխշպրտոցի ու միջճամբարային վեճեր»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ներողություն հարյուրերորդական օրակարգերի, ձեր հույսերը, սպասումները, ակնկալիքները դեռևս չարդարացնելու, բոլոր թերացումների համար։

Բայց խնդրանք՝ սա էլ ընկալենք որպես պարտադիր գործընթաց, որի միջով պետք է անցնել, առանց որի հնարավոր չէր և չի լինի հաջողության հասնել։

Բոլորիս գնահատական տվողը վերջում դուք եք լինելու և դուք անպայման ունենալու եք այդ հնարավորությունը։

Մինչ այդ առջևում ականապատ ճանապարհի շարունակությունն է, որը պիտի անցնենք, այլ ճանապարհ չունենք։

Մենք իսկապես ապրում ենք դժվարագույն ժամանակներ, բայց այս ժամանակներում մեր ունեցածը հենց մենք ենք։ Մենք ենք ամեն մեկս մյուսի համար լույսը և հույսը։ Մենք շատ ռեսուրս իսկապես չունենք, բայց իրար ունենք ու դա էլ արդեն քիչ չէ։ Սա պայքարի ու համատեղ անցած ճանապարհի ձեռքբերում է, որը չի կարելի կորցնել։

Փայփայենք մեր ունեցած լույսը, որ այն մի օր լուսավորի մեզ շրջապատող խավարը»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը