copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:05 21-06-2024

Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

Հանդիպման սկզբում փոխվարչապետն ընդգծել է Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը և շնորհակալություն հայտնել դեսպանին այդ ուղղությամբ իրականացրած արդյունավետ աշխատանքի համար:

Ամփոփելով այս ընթացքում համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները՝ փոխվարչապետը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

Կողմերը կարևորել են տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման շարունակականությունը՝ վստահություն հայտնելով, որ առկա են երկկողմ կապերի ամրապնդման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ