Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:22 05-08-2022

ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լատվիայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 5-ին ընդունել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։

Դեսպան Լևրենսը նշել է, որ իր համար մեծ պատիվ է եղել աշխատել մեր երկրում և չնայած իր պաշտոնավարման ընթացքը համընկել է համավարակի, պատերազմի հետևանքով առաջացած դժվարին շրջանի հետ, ինքն առավելագույն ջանք է ներդրել՝ երկու երկրների հարաբերությունների ընդլայնման և զարգացման համար:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել