copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:50 21-06-2024

Կասեցվել է «Թերեզա Գևորիկ» ՍՊԸ-ի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Թերեզա Գեվորիկ» ՍՊԸ-ին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Կոտայքի մարզ, գ․ Զովունի, ապրանքանիշը ՝ «Չաղ-չաղ թագավոր»)։

Մասնավորապես՝

- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,

- արտադրական շինությունները չի ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,

- շինությունները չեն բացառել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքի մեջ մասնիկները թափվելը, բորբոսի առաջացումը,

- արտադրական շինությունները սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով,

- հատակների, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

- սննդի կառույցն չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան։

Զովացուցիչ ըմպելիքների արտադության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը