copy image url
Ավելին 4 տարի առաջ - 13:07 23-06-2022

Ռուսաստանում զովացուցիչ ըմպելիքների արտադրության համար անհրաժեշտ ածխաթթու գազի պակաս կա

Ռուսաստանում գազավորված ըմպելիքների արտադրության համար անհրաժեշտ ածխաթթու գազի (CO2) պակաս կա, գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով ոլորտի ներկայացուցիչներին։

Զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խոշոր ընկերություններից մեկի աղբյուրի համաձայն, ածխաթթու գազի գնման հետ կապված դժվարություններ են առաջացել մայիսի վերջին-հունիսի սկզբին, և այդ բաղադրիչի պակասը դեռևս 10-15%-ի սահմաններում է:

«Օչակովո» մոսկովյան գարեջրի և ոչ ալկոհոլային կոմբինատի գլխավոր տնօրեն Յուրի Անտոնովն ասել է, որ ընկերությունում վերջին երկու շաբաթվա ընթացքում ածխաթթու գազի «ծայրահեղ անբավարարություն» է առաջացել, որի պատճառով ստիպված են փոփոխություններ մտցնել արտադրական ծրագրում:

«Չեռնոգոլովկա» ընկերությունների խումբը նշել է, որ հուլիսին գազավորված ըմպելիքների 15-20%-ը վտանգի տակ կհայտնվի, եթե հնարավոր չլինի բավարար քանակությամբ ածխաթթու գազ ձեռք բերել։

«Կոմերսանտ»-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ Ռուսաստանում ածխաթթու գազի պակաս չկա՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը կապված է ըմպելիք արտադրողների շրջանում դրա պահանջարկի աճի հետ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում