copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:55 19-06-2024

Քաղաքաշինության կոմիտեի և խորվաթական ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Քաղաքաշինության կոմիտեի և խորվաթական «IGH ինստիտուտ» ընկերության միջև հունիսի 19-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ քաղաքաշինության ոլորտում համագործակցության նպատակով։

Հուշագիրը ստորագրել են կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Խորվաթիայի Հանրապետությունում գործող ընկերության կառավարման խորհրդի տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը։

Նախատեսվում է իրականացնել կարողությունների զարգացում և փորձի փոխանակում նախագծման, շինարարության, տեխնիկական հսկողության ոլորտներում, համագործակցել քաղաքային պլանավորման թվայնացման, BIM ստանդարտների և ուղեցույցների մշակման, քաղաքաշինության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների կիրառման ու լաբորատորիայի հիմնման ուղղություններով։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է միջազգային փորձ ունեցող կազմակերպության մասնագիտական ներուժի ներգրավումը՝ հաշվի առնելով Հայաստանում իրականացվող քաղաքաշինական խոշոր ծրագրերը.

«Առաջիկայում կոմիտեի առանցքային նախաձեռնություններից է լինելու շինարարության տեխնիկական հսկողության գործընթացի համակարգային վերանայումն ու ոլորտային լաբորատորիաների կարողությունների օգտագործումը։ Հայաստանում լաբորատորիա հիմնելու «IGH ինստիտուտ»-ի մտադրությունն իրագործելու դեպքում՝ ընկերությունը որոշիչ դերակատարում կարող է ունենալ այս ասպարեզի զարգացման գործում»։

«IGH ինստիտուտ»-ի կառավարման խորհրդի տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու քննարկված ծրագրերի իրագործմանը՝ օգտագործելով ընկերության մասնագիտական ներուժն ու գիտատեխնիկական հնարավորությունները։ Նա նշել է, որ 1949-ին հիմնադրված ընկերությունն ունի լաբորատորիաներ, որոնք խոշորագույններից են Եվրոպայում։ Զուգահեռաբար իրականացնում է կամուրջների, թունելների, ճանապարհների, բնակելի, հասարակական ու արտադրական շենքերի նախագծում, շինարարություն, տեխնիկական հսկողություն և մասնագիտացած է մի քանի այլ ոլորտներում ևս։

Փոխըմբռնման հուշագրի դրույթներն իրագործելու նպատակով կմշակվի գործողությունների ժամանակացույց։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում