copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:49 18-06-2024

Գազայի հատվածի հիվանդանոցը գերծանրաբեռնված է ավելի քան չորս անգամ

Դեյր ալ-Բալահ քաղաքի Շուհադ ալ-Աքսա հիվանդանոցը, որը Գազայի հատվածի կենտրոնական մասում գործող երկու բուժհաստատություններից մեկն է, գերծանրաբեռնված է ավելի քան չորս անգամ, և էլեկտրամատակարարման հետ կապված մշտական ​​խնդիրների պատճառով բազմաթիվ հիվանդների կյանքը կարող է վտանգվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է վերոհիշյալ հիվանդանոցի ներկայացուցիչ Հալիլ Ալ-Դաքրանը։

«Հիվանդանոցում վիրավորների թիվն ավելի քան չորս անգամ գերազանցում է առկա մահճակալների թիվը, տնօրինությունը ստիպված է ժամանակավոր բաժանմունքներ կառուցել, վրաններ տեղադրել, որտեղ հիվանդների համար ստեղծված չեն համապատասխան պայմաններ, բայց այլևս ելք չկ։»,- ասել է Ալ-Դաքրանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում հիվանդանոցը հարյուրավոր վիրավորներ է ընդունել, հիմնականում՝ երեխաներ և կանայք, հատկապես Նուսեյրաթ ճամբարի ուղղությամբ Իսրայելի հարվածից հետո։

Հիմնական խնդիրների թվում Ալ-Դաքրանը նշել է դեղերի և այլ բժշկական պարագաների սուր պակասը, ինչպես նաև հիվանդանոցում առկա երկու էլեկտրական գեներատորներից մեկի խափանումը: Եթե ​​երկրորդ գեներատորը դադարի աշխատել, ռիսկի տակ կհայտնվեն ինտենսիվ թերապիայի հիվանդները, ինկուբատորներում գտնվող երեխաները և հեմոդիալիզ պահանջող հիվանդները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ