copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:07 10-05-2022

ԱԱԾ-ն գերծանրաբեռնված է աշխատում․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Հատկապես վերջին օրերին ԱԱԾ-ն խոշորացույցի տակ է վերցրել ընդդիմադիր գործիչներին։ Մենք գրել էինք, որ մեր լրատվամիջոցի լինքով գաղտնալսման ծրագրեր են ուղարկում ընդդիմադիր գործիչներին, խոսքը իսրայելական Pegasus լրտեսական ծրագրի մասին է, որով իշխանությունը փորձում է գաղտնալսել ընդդիմադիրներին և ոչ միայն։ Հասարակական-քաղաքական գործիչների հեռախոսներին ծրագիրը սմս-ի տեսքով ֆայլ է ուղարկում, և եթե բաժանորդը բացում է նամակը, գաղտնալսող ծրագիրը մեխանիկորեն ներբեռնվում է հեռախոսի մեջ, ու տվյալ գործիչը հայտնվում է իշխանությունների դիտակետում։ Հեռախոսը վերածվում է տեսագրող, ձայնագրող, ինֆորմացիա փոխանցող սարքի։
Վերջին օրերին շատերն են հայտնվել լարած թակարդում։ ԱԱԾ մեր աղբյուրներն ասում են, որ ներկայումս ավելի քան 80 ընդդիմադիր գործչի հեռախոսներում ներբեռնել են այդ ծրագիրը, այսինքն՝ իշխանությունը տասնյակ հազար դոլարներ է ծախսել ընդդիմադիրներին գաղտնալսելու համար։ Այդ ծրագրի ներբեռնումը մեկ հեռախոսի մեջ արժե 10-12 հազար դոլար, որը վճարում են իսրայելական ընկերությանը։ Բացի դա, տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն այս օրերին աշխատում է գերբեռնված գրաֆիկով՝ օրական 4-5 անգամ Նիկոլ Փաշինյանին զեկուցում են իրավիճակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի