copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:30 18-06-2024

Վարդենիսում տեղյակ չեն, թե Գեղարքունիքում երբ է սկսվելու սահմանազատումը

Համացանցում տեղեկություն է տարածվել, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտարարել է, թե շուտով սկսվելու են Գեղարքունիքի մարզի սահմանագծման և սահմանազատման աշխատանքները։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ, սակայն նա չպատասխանեց զանգերին։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավարի՝ Դավիթ Շահնազարյանի հետ։ Վերջինիս ասաց, որ ինքը տեղյակ չէ նման խոսակցություններից։

Նշենք, որ վերջին օրերին ասեկոսեներ են շրջանառվում, թե հուլիսին սկսվելու է ադրբեջանական 4 անկլավների հանձնման գործընթացը։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի կողմից 1992-ից զավթված Արծվաշենն իրավաբանորեն մտնում է Գեղարքունիքի մարզի մեջ։ Եվ Գեղարքունիքի մարզի սահմանազատման գործընթացում ակնկալվում է, որ ՀՀ-ին կվերադարձվի Արծվաշենը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել