Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:22 17-06-2024

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստան-ԱՄՆ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ժողովրդավարությանը նվիրված համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ:

Ողջունելով Պետքարտուղարի տեղակալի այցը Հայաստան՝ նախագահը նշել է.

«Ձեր այցելությունը կարևոր է ապակենտրոնացված համագործակցության դերի բարձրացման համատեքստում: Ես ինքս նաև անձնական փորձով, շատ լավ գիտեմ՝ դա ինչ է նշանակում: Շատ կարևորում եմ Ձեր այցելությունը և այս նախաձեռնությանն առանձնահատուկ ուշադրություն դարձնելը:

Ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկրի կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի տարածքների հավասարաչափ զարգացմանը: Դրան է ուղղված նաև համայնքների խոշորացման գաղափարն ու իրականացումը, որի արդյունքն արդեն իսկ տեսնում ենք:

Մենք մեծապես շահագրգիռ ենք, որ Երևանից դուրս Հայաստանի զարգացման ներուժն ամբողջությամբ օգտագործվի: Այս առումով այս միջոցառումն ու նախաձեռնությունը շատ կարևոր է: Մեկ անգամ ևս շնորհակալություն Ձեզ այցելության համար»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Ռիչարդ Վերման ասել է.

«Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ հետ: Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան, սակայն Ձեր երկրի հետ հարաբերությունների կառուցման շուրջ աշխատել եմ երկար տարիներ: Իսկապես հիանալի է լինել այստեղ իմ գործընկերների հետ: Սա շատ կարևոր ժամանակահատված է մեր հարաբերություններում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր:

Երկուստեք շեշտվել է տարածաշրջանում բնականոն զարգացման համար կայուն և տևական խաղաղության հաստատման նշանակությունը:

Զրույցի ընթացքում կարևորվել է երկու երկրների տեղական մարմինների և համայնքների միջև տարբեր ձևաչափերով համագործակցության հետագա զարգացմանն ուղղված երկկողմ ջանքերի ներդրումը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել