copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:30 12-06-2024

Ովքեր ասում էին՝ նորմալ առաջնորդ չկա, որ կողքը կանգնենք, հիմա առաջնորդը կա ու ավելի, քան նորմալ է

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 15:00-ին ԱԺ-ի դիմաց։

Ովքեր ասում էին՝ դե նորմալ առաջնորդ չկա, որ գանք կողքը կանգնենք, հիմա առաջնորդը կա ու ավելի, քան նորմալ է։

Ովքեր ասում էին՝ վախենում ենք մտնենք մի պրոցեսի մեջ, որի արդյունքում «նախկինները» կգան իշխանության, հիմա հայտարարված է, որ լինելու է վերկուսակցական, պրոֆեսիոնալների կառավարություն, որը չի հավակնելու մասնակցել տեղի ունենալիք արտահերթ կամ հերթական ընտրություններին։

Ովքեր ասում էին՝ լավ, Նիկոլը գնաց, ի՞նչ է լինելու, հիմա անելիքները դետալիզացման տարբեր մակարդակներով առաջադրվել են, իսկ ընդհանուր առմամբ երեք բան է լինելու. ներքին հաշտեցում, արտաքին հարաբերությունների տապալված ուղղությունների վերականգնում, ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների երաշխավորում։

Ովքեր ասում էին՝ ռեալ գործողություններ են անհրաժեշտ, հիմա հաստատ չեն նեղվի գործողությունների պակասից։ Այսօր՝՝ ժամը 15:00-ին, կսկսվի կարևորագույն գործողությունը Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց։

Հազար ներողություն, բայց մնացածն ինձ այլևս կապրիզ է թվում։ Մի անգամ ասել եմ, մի հատ էլ կասեմ. եթե Հայոց եկեղեցու արքեպիսկոպոսը ամեն ինչ, ԱՄԵՆ ԻՆՉ մի կողմ է դնում ու ստանձնում այս ահռելի պատասխանատվությունը, ապա այս իրավիճակին ոչ հաշտ քաղաքացին պարտավոր է իր վրա առնել այդ պատասխանատվության գոնե 1/100.000-րդ մասը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից