copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:25 28-07-2022

Երթևեկելի հատվածի հերթական փլուզումը․ կողքը շինարարություն է ընթանում

Երևանի Ավան վարչական շրջանում՝ Մոլդովական 9-ը հասցեի հարևանությամբ, տեղի է ունեցել ճանապարհի երթևեկելի հատվածի հերթական փլուզումը։

Սցենարը նույնն է, ինչ Ծիծեռնակաբերդի խճուղում։ Ճանապարհի հարևանությամբ տեղի է ունենում բազմաբնակարան բնակելի համալիրի շինարարություն։

Շինարարությունն իրականացնող ընկերությունը սահմանազատել է ճանապարհը, որի արդյունքում՝ երթևեկելի գոտին նեղացել է այնքան, որ դարձել է միակողմանի ճանակարհ, հանդիպակաց գոտուց միայն փոքր հատված է մնացել երթևեկելի գոտում։

Փլուզված հատվածում շարունակում է աշխատել շինարարական ընկերության ծանր տեխնիկան։

Ինչպես փլուզման, այնպես էլ դրա պատճառների և հետագա իրականացվելիք վերականգնողական աշխատանքների մասին Երևանի քաղաքապետարանը որևէ հաղորդագրություն չի տարածել։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն Օragir.news-ի հետ զրույցում ասաց, որ փլուզում տեղի է ունեցել հուլիսի սկզբին։

«Կառուցապատողին ժամանակ է տրվել ճանապարհը նախկին տեսքին բերելու համար։ Ըստ էության՝ այնդտեղ որևէ մեկի պատասխանատվությունը չկա, գրունտն է թույլ եղել։ Փլուզումը դրա հետևանք է, այսինքն՝ ոչ թե շինթույլտվության գերազանցման։ Ընկերությանը, որը տարածքում շինարարություն է կատարում, ժամանակ է տրվել ճանապարհը նախկին տեսքի բերելու համար։ Կահավորանքը կատարվել է այնպես, որ ճանապարհի հետագա փլուզումը թույլ չտրվի։ Կարծում ենք՝ սեպտեմբերի վերջին ճանապարհը կվերականգնվի»։

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ տեղյակ չի եղել փլուզումից, օրերս է պատահաբար իմացել դրա մասին․

«Քաղաքապետարանը երբեք էլ հայտարարություն չի տարածել նման դեպքերում, բայց կարծում եմ պետք է տեղեկացվեր։ Ավելին, երթևեկության կազմակերպում պետք է արվեր տեղում, եթե դրա կարիքը կա։ Սա արդեն երկրորդ նման դեպքն է, որ շինարարության հետևանքով ճանապարհի փլուզում է տեղի ունենում, սա նշանակում է, որ նորմեր են խախտվում, ու դա արդեն լուրջ խնդիր է»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը