copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:42 12-06-2024

Ժամը 15։00-ին բոլորիդ սպասում եմ, ժողովուրդ. Բագրատ Սրբազանը վաղ առավոտյան ուղիղ եթեր է մտել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վաղ առավոտյան ուղիղ եթերով ներկայացրեց Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը։

Բարի լույս մաղթելով պայքարի մասնակիցներին՝ Սրբազանն ասաց, որ այսօր ժամը 15։00-ին բոլորին սպասում է Բաղրամյան պողոտայում։

«Ժամը 15։00-ին բլորիդ սպասում եմ ժողովուրդ»,- ասաց Սրբազանը։

Հիշեցնենք, որ նախօրեին նա հայտարարել էր. «Այո΄, վաղը չափազանց կարևոր օր է, եթե կուզեք շատ ծանր ու ծանրակշիռ, վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով պետք է հավաքվենք, որովհետև ասելիք եւ անելիք ունենք:

Այն մարդիկ, որոնց դուք վճարում եք, մերժել են ժողովրդի այն հատվածի պահանջը, որը համաձայն չէ այս իրականության հետ։ Եվ դա մեծ մասն է կազմում մեր ժողովրդի։ Այսօր որ անկյունում կանգնես, դրա մասին են խոսում։ Առանցքը կազմում է այս իշխանության մերժումը: Շատ հաստատուն կերպով այս մարդկանց պետք է գործազուրկ դարձնենք։ Իրենք պետք է հասկանան` աղետ է բերում իրենց աշխատանքը, ինչպես նաև մահ և դժբախտություն: Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում փոփոխության կարիք են տեսնում` ներկա եղեք այստեղ` վերջնական ու վճռական խոսք ասելու այս մարդկանց»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր