Ներքին Օրակարգ 2 տարի առաջ - 21:00 10-06-2024

Օրակարգ․ Սրբազան շարժումը Փաշինյանին մարդավայել հեռանալու բացառիկ շանս է ընձեռել․ Վահե Հովհաննիսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Վահե Հովհաննիսյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի, Բագրատ Սրբազանի կողմից հայտարարված 96 ժամ անընդմեջ պայքարի, Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացի, մեր երկրի շուրջ ծավալվող զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Նիկոլ Փաշինյանին խաղաղ և մարդավայել հեռանալու շանս է ընձեռել և կոչ է անում վերջինիս օգտվել այդ հնարավորությունից։

«Ես խորհուրդ կտամ գործող իշխանությանն ուղղակի կառչել Բագրատ Սրբազանի շարժման հնարավորությունից․ խաղաղ հեռանալ, մտնել դիալոգի, բանակցությունների մեջ»,- ասաց մեր զրուցակիցը՝ վստահություն հայտնելով, որ Սրբազան շարժումը Նիկոլ Փաշինյանին պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր