copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:00 08-06-2024

ՄԱԿ-ից զգուշացնում են` աշխարհը չափազանց շոգ է կառավարելու համար

ՄԱԿ-ի եղանակային հսկողությունը զգուշացնում է` աշխարհը «չափազանց շոգ է կառավարելու համար», քանի որ ջերմաստիճանի նոր ռեկորդներ են նկատվում։

«2024- 2028թթ. միջև ընկած տարիներից առնվազն մեկում, շատ հավանական է, որ կսահմանվի ջերմաստիճանի նոր ռեկորդ՝ անցնելով 1.5°C ջերմաստիճանի կարևոր սահմանաչափը, որի վտանգներն արդեն զգացվում են», - հայտնել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ):

Ելույթ ունենալով Ժնևում՝ տիկին Բարեթը նշել է․ «Կա մոտ 10-ից 9 հավանականություն, որ 2024-2028թթ. միջև ընկած տարիներից առնվազն մեկը կլինի պատմության մեջ ամենաշոգը: Երբ սա կատարվի, այդ տարին կհամարվի երբևէ գրանցված ամենաշոգ տարին․ գերազանցելով նույնիսկ 2023թ․, որն անցել է ջերմաստիճանային բոլոր հնարավոր ռեկորդները»:

Սակայն տիկին Բարեթը ընդգծել է նաև, որ ժամանակավոր խախտումները չեն նշանակում Փարիզի համաձայնագրով սահմանված 1.5°C-ը չգերազանցելու նպատակի հարատև կորուստ, քանի որ այն վերաբերում է տասնամյակների ընթացքում երկարաժամկետ տաքացմանը:
Կանխատեսվում է, որ 2024-2028թթ. ընթացքում յուրաքանչյուր տարվա մերձմակերևութային միջին ջերմաստիճանը 1.1-1.9°C-ով ավելի բարձր կլինի, քան 1850-1900թթ․։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, ՀՕԿ Համաշխարհային տարեկանից մինչև տասնամյակային թարմացման համաձայն, կա 47% հավանականություն, որ 2024-2028թթ․ հնգամյա ժամանակահատվածում միջինացված գլոբալ ջերմաստիճանը 1.5°C-ով կգերազանցի նախաարդյունաբերական դարաշրջանը: Սա գերազանցում է 2023-2027թթ․ համար անցյալ տարվա զեկույցում ներկայացված 32% հավանականությունը:

Գիտական տվյալներից զատ, ՀՕԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան առաջին հերթին կարևորել է ջերմաստիճանային ռեկորդների ազդեցությունը մարդու առողջության և գոյատևման վրա՝ հիշեցնելով կլիմայական գործողությունների վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ