copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 10:13 26-03-2022

«Իրավիճակը ճիշտ կառավարելու խնդիր կա, նոր միջոցառումներ են պետք». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասել է, որ ռուբլու արժեզրկման հետ կապված առաջին հարվածները կրեցին արտահանողները։ Նրա խոսքով՝ դեռևս 2014-ին հայկական ընկերություններից շատերը դոլարով էին արտահանում իրականացնում, ինչը ձեռնտու էր, բայց այդ ժամանակ ևս ռուսներն անցան ռուբլու տարբերակին: «Քանի որ մեր արտահանման ավելի քան 60 տոկոսը կատարվում է ռուբլով, նշվածի արդյունքում մեր տնտեսվարողները տուժում են: Սա շղթայաբար ազդելու է գյուղատնտեսության ոլորտի վրա» ։ Անդրադառնալով գնաճին՝ նշեց, որ մինչ այս կանխատեսումներ ուներ, թե գները մարտից հետո պետք է նվազեին, բայց պատերազմը խանգարեց, ու գնաճի տեմպերը բարձր մնացին։

Մակարյանն ասաց, որ Երևանի բնակչությունը մոտ 2 տոկոսով ավելացել է, որը գնողունակության ավելցուկ է ենթադրում, որովհետև ռուսները կամ այլ երկրների քաղաքացիներ գումարով են եկել, ու նրանք ավելի շատ են ծախսում: «Իրավիճակը ճիշտ կառավարելու խնդիր կա, նոր միջոցառումներ են պետք», - ասաց Մակարյանը։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ