Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:18 06-06-2024

Մենք շատ կարճ ժամանակ ունենք, որպեսզի վերջնականապես ազատվենք այս չարիքից․ Բագրատ Սրբազան

«Սոթքի ամբողջ լեռնաշղթան դարձել է սահման, որտեղից թշնամին ամբողջությամբ վերահսկում է մեր բնակիչների կյանքը։ Մենք ամբողջությամբ շրջապատված ենք։

Տավուշում տեղի է ունենում ոչ թե սահմանազատում, այլ պարզապես հողերի հանձնում։ Եթե այս մարդկանց չկասեցնենք, չուղարկենք իրենց սիրած տեղերը, Տավուշի ողբերգությունն ամբողջ Հայաստանով շարունակվելու է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա ընդգծեց՝ զիջումների այս շղթան շարունակվելու է, իսկ անվտանգության սպառնալիքները՝ ահագնանալու են, քանի որ Հայաստանի գործող իշխանությունը լուռ կատարում է թշնամու պահանջները։

«Նրանք մեկ միլիմետր անգամ չեն նահանջելու, դեռ հակառակը, անընդհատ առաջ են գալու, քանի որ տեսնում են իրենց դիմաց ծնկածի։

Հետևաբար, մենք շատ կարճ ժամանակ ունենք, որպեսզի վերջնականապես ազատվենք այս չարիքից, և դա տեղի ունենալու է՝ անկախ նրանից՝ նրանք ինչպես իրենց կդրսևորեն»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան