copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:33 03-04-2022

Ղազախստանում հայտարարել են երկրի նախագահի դեմ մահափորձը կանխելու մասին

Ղազախստանում ձերբակալել են օտարերկրյա հետախուզության գործակալի, որը մահափորձ էր նախապատրաստում նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի դեմ։ Այս մասին հաղորդել է երկրի Ազգային անվտանգության կոմիտեն։
Հաղորդվում է, որ մարտի 25-ին Նուր-Սուլթանում բերման է ենթարկվել օտարերկրյա հետախուզության գործակալ հանդիսացող Ղազախստանի քաղաքացի, որը մահափորձ էր ծրագրում նախագահի և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Քննիչների տվյալներով, նա նաև ահաբեկչություններ էր նախապատրաստում հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ։
«Խուզարկության արդյունքում առգրավվել է արտասահմանյան արտադրության խլացուցիչով դիպուկահար հրացան, թմրամիջոցներ և խոշոր գումար։ Զենքը Ղազախստան է տեղափսխվել մաս-մաս՝ մասնագիտորեն քողարկված»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ըստ Ազգային անվտանգության կոմիտեի, ձերբակալվածը «հակառուսական քարոզչություն է իրականացրել սոցցանցերում հրապարակումների միջոցով»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ