copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:45 03-06-2024

Արցախի բռնազավթումից 7 ամիս անց ՀՀ ժամանած Սարգիս Գալստյանը շարունակում է կալանքի տակ մնալ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Արցախի Հանրապետության բռնազավթումից հետո շուրջ 7 ամիս Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը մարտի 29-ին տեղափոխվել էր Հայաստան և անմիջապես ձերբակալվել։ Գալստյանի ձերբակալությունից հետո Քննչական կոմիտեից հայտնեցին, որ վերջինս մեղադրվում է լրտեսության համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Սարգիս Գալստյանն Արցախում տարիներ շարունակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել․ 1990-ականներին մասնակցել է պատերազմական գործողություններին, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ապա աշխատել Ռազմահայրենասիրության և կրթության նախարարությունում։

Oragir.News-ը Սարգիս Գալստյանի եղբորորդուց՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանից հետաքրքրվեց՝ Գալստյանը շարունակո՞ւմ է կալանքի տակ մնալ, թե՞ ոչ, ինչին նա դրական պատասխանեց․ «Այո, դեռևս կալանքի տակ է գտնվում»։

Հարցին, թե Սարգիս Գալստյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ի՞նչ փուլում է գտնվում՝ մեր զրուցակիցը չպատասխանեց՝ նշելով, որ մանրամասներին չի տիրապետում։ «Գործը գաղտնիության քողի տակ է, մանրամասներին ծանոթ չեմ»։

Հիշեցնենք՝ Արցախի բռնազավթումից հետո շուրջ 7 ամիս այնտեղ մնացած Սարգիս Գալստյանը և նրա կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը երբեմն հայաթափված Ստեփանակերտից տեսանյութեր էին հրապարակում, որտեղ վերջիններս զբոսնում էին քաղաքի փողոցներով և տեսարժան վայրերով։ Այդ օրերին կարծիքներ էին հնչում, որ հավանաբար նրանք նման կերպ ցանկանում են արցախցիներին ցույց տալ, որ այնտեղ ամեն ինչ կարգին է, ավելին՝ ադրբեջանցիները նույնիսկ չեն պոկել հայատառ գրությունները։

Նշենք նաև, որ Սարգիս Գալստյանի՝ Հայաստան վերադառնալուց և կալանավորվելուց հետո մամուլը գրեց, որ վերջինս ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել, ինչից հետո էլ որոշել է վերադառնալ ՀՀ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը