Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:53 02-06-2024

Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում ընթացող անջատողական բողոքի ակցիաներին ծածանվել է Ադրբեջանի դրոշը. հայտարարություն

Դեռևս թղթի վրա են մնում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, արմատապես ոտնահարված են Լեռնային Ղարաբաղի հայության կենսական անօտարելի իրավունքները, Լեռնային Ղարաբաղի հայկական էթնոմշակութային միջավայրը գտնվում է գոյութենական սպառնալիքի տակ, իսկ Ադրբեջանի դրոշը միլիոնավոր նավթադոլլարների վրայով սահել է օվկիանոսի մյուս ծայրը՝ հրահրելու անջատողականություն այն երկրի դեմ, որը շարունակ բարձրաձայնել է Ադրբեջանի հանցանքների մասին։

Այս մասին հայտարարություն է տարածել «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը:

«Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում ընթացող անջատողական բողոքի ակցիաների ժամանակ խիստ հետաքրքական է եղել Ադրբեջանի դրոշի ծածանումը։ Ադրբեջանը, որ իրեն վերագրել է «անջատողականության» դեմ պայքարի դրոշակակրի դերը և ցանկացած արդարացի մեղադրանք կամ պահանջ որակում է որպես միջամտություն իր ներքին գործերին, հանկարծ սկսում է հովանավորել մեկ այլ երկրի դեմ անջատողական շարժումներ և փաստացի խառնվել այդ երկրի ներքին գործերին։ Արդյո՞ք սա է ադրբեջանական սկզբունքայնությունը, կամ ինչո՞ւ են ադրբեջանական շոշափուկները հասել օվկիանոսից այն կողմ։

Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ համակարգային բռնության քաղաքականության վարմանը զուգահեռ ակներև է, որ այդ երկիրն իր քայլերում չի խորշում իրականացնել ցեղասպանական ակտեր, որոնք հետևանք են այն անպատժելիության, ժամանակավրեպ արձագանքների, անբավարար ճնշման, որ ցուցաբերել է միջազգային հանրությունը նման գործողությունների նկատմամբ։

Արդյունքում դեռևս թղթի վրա են մնում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, արմատապես ոտնահարված են Լեռնային Ղարաբաղի հայության կենսական անօտարելի իրավունքները, Լեռնային Ղարաբաղի հայկական էթնոմշակութային միջավայրը գտնվում է գոյութենական սպառնալիքի տակ, իսկ Ադրբեջանի դրոշը միլիոնավոր նավթադոլլարների վրայով սահել է օվկիանոսի մյուս ծայրը՝ հրահրելու անջատողականություն այն երկրի դեմ, որը շարունակ բարձրաձայնել է Ադրբեջանի հանցանքների մասին։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Ադրբեջանի քայքայիչ գործունեությոնը։ Այլ երկրների ներքին խնդիրներին միջամտելու փոխարեն Ադրբեջանը պետք է զբաղվի սեփական հանցանքների հետևանքներին առերեսմամբ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել