copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:45 03-05-2024

70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ ներքին գործերի նախարարության մոտ ակցիային մասնակցում էր նաեւ Փարպի գյուղից հատուկ ակցիային մասնակցելու համար Երեւան եկած մի 70-ամյա մարդ: Նա դիմում էր մարդկանց.

«Երեւանցիներ, կլինիկական մահից դուրս չեկա՞ք։ Հայերը մեռյալ վիճակի մեջ են, մեր գյուղից ավելի շատ մարդ ա մասնակցում ցույցերին, քան Երեւանից։ Միլիոնանոց քաղաքի բա 10 տոկոսը դուրս չգա՞»: Նա վրդովված էր ոստիկանների պահվածքից. «Էս ոստիկանները սրբություններ ունե՞ն, գերեզմաններ ունե՞ն՝ ո՞ւմ են թողնում։ Ամբողջ աշխարհը ծաղրում է հայերին։ Էս ի՞նչ ա կատարվում էս ժողովրդի հետ։

Նիկոլ Փաշինյանն ասում ա՝ կոմպլիմենտ եք անում, որ ասում եք՝ թուրք, բա Թուրքիայի ու Ադրբեջանի հերոս ա ինքը։ Ալիեւն ու Էրդողանը եթե կարողանային հայերին ծնկի բերեին՝ ամոթ ինձ։ Զանգել եմ՝ հարցրել, թե որտեղ ա ակցիան, որ գամ։ Ես եկել եմ ինձ վարի տալու համար` սենց ասեմ, որ հասկանան։ Մեր գյուղի 70 տոկոսն էս կապիտուլյանտին ա ընտրել, արա, ասում եմ՝ ձեր գերեզմանները չե՞ք հարգում՝ պապի, տատի գերեզմանները»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ