Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:20 30-05-2024

Նիկոլ Փաշինյանին ամեն օր զեկուցում են, որ շարժումը մարել է, սակայն շարունակում են ուժեղացնել անվտանգությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները տարբեր պաշտոնական հանդիպումների ժամանակ՝ տետ-ա-տետ զրույցներում, միմյանց հուսադրում են, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն իրեն արդեն տապալել է: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպումների ժամանակ բոլոր իշանականները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաճոյախոսում են, հայտարարում են, թե ինքը հուսալքվելու պատճառ չունի, քանի որ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս:

Կառավարության մեր աղբյուրները եւս փոխանցում են, որ ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանին զեկուցում են, որ շարժումը մարել է, ու մի քանի օր անց ոստիկանների ճնշման ներքո այլեւս մարդիկ փողոց դուրս չեն գալու: Բայց ասել, որ իշխանություններն անհանգիստ չեն Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումից սխալ կլինի, քանի որ ՔՊ խմբակցությունն ու հայրենի կառավարության ողջ կազմը ուշի-ուշով հետեւում են շարժման քայլերին: Ֆեյքային անդադար գրոհներ կազմակերպում Սրբազանի եւ նրան սատարողների նկատմամբ: Հույսը ոստիկանների բիրտ ուժ կիրառելն է, Սրբազանի հասցեին վարկաբեկող տեղեկություններ տարածելը, որն էլ կնպաստի, որ շարժումը փողոցում այլեւս չշարունակվի. իսկ այսօր Բագրատ Սրբազանը բոլորին կառավարության նիստի է հրավիրել, որը եւս մեկ մտահոգության առիթ է տվել հայրենի իշխանություններին: Կառավարությունը աննախադեպ ուժեղացրել է անվտանգությունը` կառավարության մոտ անկանխատեսելի բաներ թույլ չտալու համար»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել