Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:12 29-05-2024

Էնթոնի Բլինքենն այցելել է Մոլդովա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եվրոպական շրջագայության շրջանակներում մեկնել է Մոլդովա։

Քիշնևում պետքարտուղար Բլինքենը հանդիպել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և մյուս պաշտոնյաների հետ՝ վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը ԵՄ-ին Մոլդովայի անդամակցությանը և էներգետիկ անվտանգությանը»,- ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ:

Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնը վերաբերվում է Քիշնևին որպես շատ արժեքավոր գործընկեր տարածաշրջանում: «Մենք մշտական հանձնառություն ունենք միասին աշխատելու բոլոր այն ոլորտներում, որոնք դուք առաջարկել եք, ներառյալ ճկուն ժողովրդավարության կառուցումը, աջակցությունը ներառական տնտեսական աճին, օգնությունը ձեր երկրին շարունակել դիվերսիֆիկացնել էներգիայի մատակարարումը, որպեսզի կախված չլինեք որևէ մեկից կամ մեկ աղբյուրից»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Մոլդովայից հետո պետքարտուղարը կմեկնի Պրահա, որտեղ կհանդիպի Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկու և չեխ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինային աջակցությունը, համատեղ պաշտպանության արդիականացումն ու էներգետիկ կապերի խորացումը:

Պրահայում Էնթոնի Բլինքենը կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որի նպատակը ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի առաջնահերթությունների քննարկումն է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել