copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:15 16-10-2022

Վրաստանի նախագահը կայցելի Մոլդովա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկուշաբթի օրը կայցելի Մոլդովա, որտեղ մի շարք հանդիպումներ կունենա այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին տեղեկացնում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը։


Հաղորդվում է, որ Զուրաբիշվիլին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիս կանցկացնի։


Նկատենք, որ այս տարի լրացել է Վրաստանի և Մոլդովայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքում Մոլդովայի հետ որպես համագործակցության առաջնահերթություններ նշված են եվրաինտեգրման և բարեփոխումների իրականացման փորձի փոխանակման հարցերը։


Այս տարվա գարնանը Վրաստանն ու Մոլդովան՝ հաջորդելով Ուկրաինային, միառժամանակ դիմել են ԵՄ-ին անդամակցելու համար։ Ուկրաինան և Մոլդովան ստացել են թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանի համար հաստատվել է եվրոպական հեռանկարը, սակայն երկիրը պետք է կատարի 12 պայման։



Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում