copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:08 25-05-2024

Լուկաշենկոն Պուտինին հյուրասիրել է բելառուսական խոզի ճարպ, կարտոֆիլի բլիթներ, խոլոդնիկ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը մոտ գտնվող տելեգրամյան ալիքները հաղորդել են, թե Բելառուսի նախագահը ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ինչ ուտեստներ է հյուրասիրել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։

Ըստ աղբյուրի՝ Պուտինի՝ Բելառուս կատարած այցի երկու երեկոներին սեղանին բացառապես ժողովրդական, գյուղական խոհանոցի ուտեստներ են եղել։

Մասնավորապես, Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարներին մատուցվել են կարտոֆիլի բլիթներ, գյուղական ոճով թխած կարտոֆիլի կտորներ, բլինչիկներով մաչանկա, սնկով ապուր և խոլոդնիկ, բելառուսական խոզի ճարպ:

Ճաշացանկի առանձին կետը «Երիտասարդական» աղցանն էր։

Բացի այդ՝ նախագահներին շատ են դուր եկել Բելովեժսկայա պուշչայից պատրաստված թթու սունկը և տնական սալթիսոնը։

Հյուրին առաջարկվել է փորձել նաեւ տնական հաց։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը