copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:09 18-09-2021

Լուկաշենկոն Լեհաստանի և Լիտվայի մի հատվածը բելառուսական հողեր է անվանել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «հիշել է», որ լեհական Բելոստոկ քաղաքը և լիտվական Վիլնյուսը ավանդաբար բելառուսական հողեր են եղել: Այս մասին նա հայտարարել է «Միասնության խորհրդանիշ» համաժողովում: Միջոցառումը համընկել է նոր պետական ​​տոնի՝ Ազգային միասնության օրվա հետ: Բելառուսներն այն նշում են սեպտեմբերի 17-ին:

Նոր տոնի ամսաթիվը կապված է 1939թ.-ին Արևմտյան Բելառուսի տարածք խորհրդային զորքերի մուտքի և դրան հաջորդած երկրի միավորման հետ: Մինչ այդ, բելառուսական հողերի մի մասը Լեհաստանի կազմում էր՝ 1921թ.-ի Ռիգայի հաշտության պայմանագրի արդյունքներով:

Լուկաշենկոն ընդգծել է, որ պատմական ճշմարտությունը չի հիշում ինչ-որ մեկին նախատելու համար: Նա կարծում է, որ հարևաններն «Աստծուց են տրված»: Իսկ բելառուսները ձգտում են խաղաղության և բարեկամության հարևան պետությունների հետ: Նա նաև հավելել է, որ իր երկիրը «աչք չի տնկում ուրիշի ունեցածին», քանի որ սեփական հողերը լիուլի բավարար են:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին