copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:35 09-05-2025

Արտադրողները նախընտրում են վաճառել ՌԴ-ում. Լուկաշենկոն՝ Բելառուսում կարտոֆիլի պակասի մասին․ Gazeta

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի շուկաներում կարտոֆիլի պակաս է նկատվում, քանի որ արտադրողները գերադասում են մթերքը արտահանել դեպի Ռուսաստան՝ ավելի շահավետ պայմաններով։

Նրա խոսքով՝ Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսական արտադրողները չեն ցանկանում կարտոֆիլը «կոպեկներով» վաճառել ներքին շուկայում, երբ նույն ապրանքի դիմաց կարող են բարձր գին ստանալ հարևան Ռուսաստանում։

«Նրանք ուզում են փող աշխատել, հասկանալի է։ Եթե մի տեղ ստիպում են էժան վաճառել, իսկ այնտեղ վերցնում են թանկ գնով, բնական է՝ կտանեն այնտեղ»,- նշել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ տնտեսապես դա արդարացված է, սակայն կառավարությունը պետք է հավասարակշռություն գտնի արտահանման և ներքին պահանջարկի միջև։

Միաժամանակ նախագահը վստահեցրել է, որ բնակչությանը կարտոֆիլի պակաս չի սպառնում։ Նրա խոսքերով՝ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում՝ լրացուցիչ ցանքատարածություններ ստեղծելու և իրավիճակը կայունացնելու համար։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում