copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:37 23-05-2024

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ պատրաստ է զիջել, միայն թե պահի իր իշխանությունը. պատգամավոր

«Սրբազանի հետ հանդիպմանը անդրադարձել ենք մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրներին և իր երկրի ճակատագրով մտահոգ ցանկացած քաղաքացի փորձում է ելքեր գտնել այս իրավիճակից դուրս գալու համար, քանի որ տեսնում ենք, թե «խաղաղության» կեղծ քարոզով միակողմանի զիջումներ են տեղի ունենում։ Եթե այս իշխանությունները մնան, ապա շարունակելու են միակողմանի զիջումները»,-Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն ասում է՝ հիմա գլխավոր խնդիրը Հայաստանն ազատելն է հակազգային կառավարությունից Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

«Ես իմ բնավորությամբ միշտ լավատես եմ եղել, հիմա էլ շարունակում եմ լավատես լինել և հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու։

Ես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին օր առաջ ոտքի կանգնել և ամսի 26-ին անպայման մասնակցել կայանալիք մեծ հանրահավաքին։

Մարդիկ գիտակցում են, թե ինչ ծանր իրավիճակում է հայտնվել մեր հայրենիքը։Կեղծ օրակարգեր, կեղծ խաղաղության մասին թեզեր են առաջ քաշում։

Վերջին տարիներին իշխանությունը շատ պիտակներ է մեզ վրա կպցրել`ռուսամոլ, ռևանշիստ և այլն։

Իրենք փորձում են ժողովրդին համոզել, որ եթե իշխանությունը զիջեն և Հայաստանի Հանրապետության կառավարման ղեկը հանձնեն մեկ այլ ուժի, անպայման պատերազմ կլինի։ Ադրբեջանը հարձակվելու է, գրավելու է ամբողջ Հայաստանը։Դա այդպես չէ, որովհետև պատերազմ հրահրողը հենց իրենք են` ՔՊ֊ականները և ես վստահ եմ, որ ազգային իշխանություն հաստատելու պարագայում խաղաղություն կտիրի Հայաստանում, որը մենք պարտադրելու ենք, այլ ոչ թե մուրալու ենք»,-ընդգծեց պատգամավորը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով`գլխավոր բանակցողին փոխելու պարագայում հնարավոր է իրավիճակը փոխել հօգուտ մեզ։

«Պիտի ազգային մտածելակերպով ու հայրենասեր լինի բանակցողը, թե չէ Ալիևը ինչ պայման թելադրում է Հայաստանի ղեկավարը համաձայանում է։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ պատրաստ է զիջել միայն թե պահի իր իշխանությունը»,-եզրափակում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ