Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:00 16-03-2026

Ամեն ինչ զիջել են. մնում ա Հայաստանի անունն էլ փոխեն և վերջ․ հարցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրեն հաճելի է, երբ իրենք ասում են «Զանգեզուրի միջացք» ձևակերպումը։ «Ինձ շատ հաճելի է, երբ դուք ասում ես «Զանգեզուրի միջանցք», դա արդեն մտել է միջազգային լեքսիկոնի մեջ։ Մենք ունենք բազմաթիվ պատճառներ չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց կանենք դա հանուն երկու երկրների ապագա խաղաղության, բայց նաև չենք կարող երաշխավորել, որ 6 ամիս անց նույնը կլինի»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Խաղաղության դրսևորո՞ւմ է, երբ Ալիևը «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումից հաճույք է ստանում»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ խաղաղությունը թվացյալ է, որոշներն էլ ասացին, որ ժողովուրդը չի հասկանում, որ գնում ենք կործանման։

«Չէ, վապշե ես չեմ հասկանում էս ինչ խաղաղություն ա, ճիշտն ասած։ Իշխանությունը նենց իշխանություն ա, որ ինչ ասես կարա դուրս տա, ասա դրանից խեր լինի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մենք ամեն ինչ զիջել ենք։ «Դա սոսկալի ա էլի։ Ոնց ժողովուրդը չի հասկանում, որ մենք կործանվում ենք։ Մեզ մնում ա մենակ Հայաստանի անունը փոխեն և վերջ։ Մնացած ամեն ինչ մենք զիջել ենք։ Իշխանություն չկա, էդ իշխանություն չի, թյուրիմացություն ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ խաղաղություն չկա։ «Ինչ խաղաղություն։ Հավատո՞ւմ եք, որ խաղաղություն ա։ Եթե էս միկրաֆոնը ձեզանի ուզեմ, ասեք՝ միկրաֆոնն էլ եմ տալիս, կամերան էլ հետը, ես ձեր հետ ինչի պիտի կռվեմ, ինչի պիտի ընդհարվեմ։ Ինչ ուզում են տալիս ա»,- ասաց նա։ «Ոչ, իհարկե»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ