Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:20 14-05-2024

Մինչև համերաշխություն չլինի, այս խնդիրներից չենք կարող դուրս գալ․ Մենուա Սողոմոնյան

Չնայած ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում և հարյուրավոր մարդկանց բերման ենթարկում, սակայն Երևանի տարբեր հատվածներում շարունակվում են ինքնաբուխ ցույցեր կազմակերպվել Բագրատ Սրբազանի կոչով։

Oragir.News-ը զրուցեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ, ում ոստիկանները բերման էին ենթարկել մայթով քայլելու ժամանակ։

- Իշխանության ներկայացուցիչներից ոմանք քննադատում են շարժումը, ինչու ոչ՝ նաև ծաղրում են շարժման մասնակիցներին, ասում են, որ շարժումը գնալով մարում է, ի՞նչ կասեք։

- Ես մարման ցուցիչ չեմ տեսնում։ ԵՊՀ-ում ուսանողների հավաքի կադրերը թող նայեն ու ասեն՝ շարժումը մարու՞մ է, թե՞ ծաղկում, առաջ է գնում։ Ինչքան էլ բիրտ ուժ են կիրառում, բռնություն են գործադրում, փորձում են բերման ենթարկել, այդ ամենը ցույց է տալիս, որ ռեժիմը խուճապի մեջ է։ Ժողովուրդը հասկանում է, որ շարժումը գնալով ծավալվում է, որովհետև անվերապահ վստահություն կա եկեղեցու պայծառագույն հայրերից մեկի՝ Բագրատ Սրբազանի նկատմամբ, ով իսկապես հաշտության շարժում է առաջնորդում, ատելության խոսք չի ասում, անհանդուրժողականության խոսք չի ասում։ Նա հաշտություն է տարածում, և բականաբար՝ մարդիկ էլ գալիս են այդ ուղղությամբ, որովհետև մարդիկ հասկանում են, որ մինչև հաշտություն չլինի, համերաշխություն չլինի, այս խնդիրներից չենք կարող դուրս գալ։ Մեզ միասնականություն է պետք։ Այդ միասնականությունը հաշտությամբ պետք է կերտվի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից