Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:58 02-02-2026

Կենտրոնի գներին համարժեք փոխհատուցում չլինի՝ դուրս չենք գա. ծայրամաս չենք գնալու. Նորագյուղի բնակիչ

Կառավարության նիստի ընթացքում Տիգրան Ավինյանի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Նորագյուղում նախատեսվում է նոր թաղամասի կառուցում, տարածքի բնակիչների շրջանում մի շարք հարցեր և մտահոգություններ են առաջացել։

Oragir.News-ի հետ զրույցում Նորագյուղի բնակիչները նշում են, որ մինչ այս պահը որևէ մեկը իրենց հետ չի հանդիպել՝ ներկայացնելու ծրագրի պայմանները կամ պարզաբանելու հնարավոր քանդումների ընթացքը։

Բնակիչների խոսքով՝ իրենք տեղեկացել են նոր թաղամասի կառուցման մասին առանց նախնական իրազեկման՝ չունենալով հստակ պատկերացում, թե ինչ փոխհատուցում է նախատեսվում, ինչ ժամկետներում է իրականացվելու շինարարությունը, և այդ ընթացքում որտեղ են ապրելու։

Նորագյուղի բնակիչը Oragir.News-ի հետ զրույցում նշել է. «Ես չեմ ճանաչում գոնե մեկ մարդու, որ այսքան ժամանակ եկել է ու ասել՝ ես ձեր տարածքի պատասխանատուն եմ։ Մեզ ոչ ոք չի եկել, ոչ մի բան չի բացատրել։ Մենք այստեղ մեծացել ենք՝ պապից, տատից, հորից մնացած տներում, ուզում ենք հասկանալ՝ ինչի հիման վրա են ասում՝ պիտի քանդեն»։

Նրա խոսքով՝ հարցը միայն տների քանդումը չէ, այլ այն պայմանները, որոնցով դա կարող է իրականացվել։ Բնակիչը նշում է, որ Նորագյուղի բնակիչների առօրյան կապված է քաղաքի կենտրոնի հետ՝ աշխատանք, կրթություն և այլ կենսական հարցեր, ու առանց համարժեք փոխհատուցման տեղափոխվելը իրատեսական չէ. «Եթե մեզ տան կենտրոնին համապատասխան տուն կամ գումար՝ մենք կհասկանանք։ Բայց քիչ գումարով ոչ ոք իր տնից դուրս չի գա։ Մեր տները մեծ քառակուսի ունեն, ու դա պետք է հաշվի առնվի»։

Բնակիչը նաև ընդգծում է, որ տարածքի վերաբերյալ շրջանառվող պնդումները ենթակառուցվածքների բացակայության մասին չեն համապատասխանում իրականությանը՝ նշելով, որ Նորագյուղն ունի գազ, ջուր, կոյուղի և ձևավորված համայնքային կյանք։

Նորագյուղի բնակիչների փոխանցմամբ՝ իրենք պատրաստ են քննարկումների, սակայն ակնկալում են, որ գործընթացը կլինի բաց, արդար և մարդկանց հետ անմիջական շփման միջոցով:

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում