Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:21 14-05-2024

Ոստիկանները վնասազերծել են գողերին, որոնք թալանել էին 44-օրյա պատերազմում զոհված ՀՀ ազգային հերոսի տունը. shamshyan.com

Տավուշի մարզում ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են բնակարանային գողերի խումբ:

Ոստիկանները աշխատանքներն իրականացրել են Դիլիջանում, Իջևանում, օրեր շարունակ կատարել են դարանակալումներ ու արդեն, երբ վստահ են եղել, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, խմբի անդամների մեծ մասին (գրեթե բոլորին), հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Դիլիջանի բաժին:

Նշված խումբը Տավուշի մարզում կատարել է 10-ից ավելի բնակարանային գողություններ: Ստահակները անգամ չեն խորշել և իրենց սև գործը կատարել են 44-օրյա պատերազմում նահատակված, ՀՀ ազգային հերոս 46-ամյա Թաթուլ Ղազարյանի տնից:

2023 թվականի դեկտեմբերի 9-ին հերոսի 76-ամյա հայրը դիմել էր ոստիկանության Իջևանի բաժին, և հայտնել, որ նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի 13-րդ փողոցի 12-րդ տան առաջին հարկի պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել տուն և այնտեղից գողացել ջեռուցման կաթսա, հեռուստացույց և հոսանքի կարգավորիչ՝ պատճառելով ընդհանուր 1.445.000 դրամի վնաս:

Նույն օրը դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Տավոշի մարզային քննչական վարչությունում «գողություն» հատկանիշներով նախաձեռվում է քրեական գործ ու ոստիկաններն ու քննիչները ամիսներ շարունակ իրականացրնում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ու արդեն երեկ ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները համագրոծակցելով ոստիկանության Տավուշի մարզային վարչության՝ իրենց գործընկերների հետ, նշված և մի քանի գողություններ կատարալու կասկածանքով ոստիկանության Դիլիջանի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի բնակիչների (նախաքննության շահերից ելնելով այս պահին նրանց ինքնությունը չենք հայտնում) : Բեերման ենթարկվածների մեծ մասը փաստերի ճնշման տակ խոստովանել են կատաված գողությունները:

Բերման ենթարկվածները ոստիկանության Դիլիջանի բաժնից ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քնչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել