Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:45 12-01-2025

Հայտնաբերվել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկն ու գողոնի մի մասը․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սանթուր Դուրգարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ իրականացնելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական հսկայածավալ աշխատանքներ հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրում տեղի ունեցած սրբապղծության դեպքը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ու համայնքային ոստիկանները 40-ից ավելի հասցեներում են եղել, ողջ գիշեր իրականացրել են անհրաժեշտ աշխատանքներ, անգամ հետքեր հայտնաբերելու նպատակով դեպքի վայրից մոտ 5-6 կմ ոտքով շրջել են, քանի որ շատ տեղեր ձյուն է ու անանցանելի։

Արդեն լուսաբացին հերթական օպերատիվ տեղեկություններ են ստանում ենթադրյալ կատարողների վերաբերյալ ու կարողանում են կատարողներից մեկին հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Ճամբարակի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկաններին հաջողվում է հայտնաբերել գողունի մի մասը, իսկ կասկածյալներից մեկը բերման ենթարկվածի եղբայրն է, ում այս պահին ոստիկանները որոնում են։ Կան տեղեկություններ, որ նա գիշերը գյուղից մեկնել է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կասկածյալին ոստիկանության Ճամբարակի բաժնից ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ոստիկանությունն էլ ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մյուս կասկածյալի և գողոնի մի մասը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան