copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:55 10-05-2024

Ոչ մեկս իրավունք չունենք այս պայքարը լքելու․ սա մեր վերջին հնարավորությունն է․ Գառնիկ Դանիելյան

«Մենք երեկ ցույց տվեցինք, որ մենք տեր ենք մեր հայրենիքին, որ մեր ժողովուրդը միասնական է և, որ որևէ մի կերպ հաշտ չենք ստեղծված իրավիճակի հետ։ Մեր հայրենակիցները այսօր ցույց տվեցին, որ մենակ չեմ թողնում մեր տավուշցիներին»։ Այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Մեր առջև փակ դռներ չկան։ Բոլոր այն ուսումնական հաստատությունների ղեկավարները, որոնք որ մտածում են կարող են դռները փակել և ուսանողներին չթողնել դուրս գան, չարաչար սխալվում են։

Այսօր ոչ մեկը չի վախենում ո՛չ ձերբակալություններից, ո՛չ մանիպուլիացիաներից»,- ասեց նա։

Դանիելյանը հավելեց, որ այսօր պետական աշխատողներ են մոտեցել և ասել են, որ իրենք այդ աշխատանքը պետք չի, եթե չունեն հայրենիք։

«Մենք հայրենիքին տեր ենք, ունենք պատիվ ու հայրենիք։ Ոչ մեկս իրավունք չունենք այս պայքարը, այս խրամատը լքելու, որովհետև սա մեր վերջին հնարավորությունն է»,- ասեց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին