Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:25 30-04-2024

Մանկական երկաթուղին անհայտ անձի ձեռքերում է. քաղաքապետարանն անգործություն է ցուցաբերում

Տարիներ առաջ Երևանի մանկական երկաթուղին ժամանցի հիանալի վայր էր երեխաների համար։ Ներկայում այն գտնվում է անմխիթար վիճակում։ Չնայած հանրային բազմաթիվ բողոքներին, այժմ այնտեղ չեն կատարվում վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ։

80 տարի առաջ կառուցված մանկական երկաթուղին համարվում է Երևանի հանգստյան գոտիներից մեկը։ Նրա շուրջ գործող ժամանցի վայրերը, ռեստորանները, հարկ եղած դեպքում, անմիջապես վերանորոգվում են, սակայն Մանկական երկաթուղին այդպես էլ մնում է անբարեկարգ։

Oragir.News-ը զրուցեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, պարզելու համար Մանկական երկաթուղին Երևանի քաղաքապետարանի ենթակայության տա՞կ է գտնվում, թե՞ ոչ, և ինչու՞ քայլեր չեն ձեռնարկվում ստեղծված խնդիրը լուծելու համար։

«Մանկական երկաթուղին ունի վարձակալ, ով երկար տարիներ առաջ վարձակալել է մանկական երկաթուղին և վարձակալության ժամկետը դեռ չի ավարտվել»,- եզրափակեց մամուլի խոսնակը։

Հայկ Կոստանյանի խոսքով՝ մանկական երկաթուղին վարձակալել է Մանկական երկաթուղի ՍՊԸ-ն։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել տվյալ կազմակերպության հետ, հասկանալու համար ժամանցի վայրը անբարեկարգ պահելու պատճառները, սակայն նշված հեռախոսահամարը անհասանելի էր։

Ընդգծենք, որ ՀՀ օրենքներով՝ հանրային տարածքի վարձակալը պարտավոր է պատշաճ տնօրինել իրեն վստահված տարածքը, բարեկարգել այն, ծառայեցնել նախանշված նպատակներին։ Ուստի մանկական երկաթուղու աղետալի վիճակի հարցում առաջին պատասխանատուն քաղաքային իշխանությունն է, որն աններելի անգործություն է ցուցաբերում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան