copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:51 25-04-2024

Տավուշում տեղի ունեցողը ոչ թե սահմանագծում-սահմանազատում է, այլ միակողմի զիջում. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ մարզային այցելությունների շրջանակներում այսօր Շիրակի մարզի Արթիկ համայնքում էին։ Պատգամավորները խոսել են երկրում տիրող իրավիճակի, սպառնալիքների և դրանց ելքերի մասին։ Պատգամավորները հարցուպատասխանի ձևաչափով պատասխանել են արթիկցիների հարցերին։

«Մենք ԱԺ-ում այս 3 տարվա ընթացքում աշխատել ենք՝ հիմքում ունենալով ամենակարևոր խնդիրները՝ պաշտպանությունը, անվտանգությունը, տարբեր առաջարկներ ենք արել, արտահերթ նիստեր ենք ձեռնարկել, բայց միշտ չէ, որ ստացվել է, որ մենք կարողացել ենք մեր առաջարկները առաջ տանել»,-ասում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Օհանյանի խոսքով՝ Տավուշում տեղի ունեցողը ոչ թե սահմանագծում-սահմանազատում է, այլ միակողմի զիջում այն տարածքների, որտեղ մեր զինվորներն են կանգնած։

«Սահմանազատումը իրականացվում է այն պայմաններում, երբ Ադրբեջանը 200 քկմ-ից ավել գտնվում է մեր տարածքներում։ Այն պայմաններում, երբ Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը շարունակվում է, այսինքն՝ սադրանքների պատրաստակամությունը շարունակվում է»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները խոսել են նաև հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման, ինչպես նաև Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների վերաբերյալ։

«Հայ-ռուսական հարաբերությունները այն հարցերից է, որը տապալել է Նիկոլի իշխանությունը։Ամենատարբեր մեղադրանքներով հանդերձ ՀԱՊԿ-ին դուրս մղեց անվտանգության համակարգից, մտնելով արեւմտյան ուժերի ազդեցության տակ։ Նաեւ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում, 2018 թվականից սկսած, ընդգծված գիծ տարան։ Եվ հիմա մեզանից շատերը դժգոհում են Ռուսաստանից և այո՛, շատ հաճախ ճիշտ ենք անում, որ դժգոհում ենք, որովհետև ավելին էինք սպասում, քան տեղի ունեցավ։ Մենք պետք է իրավիճակը օբյեկտիվ հասկանանք․ ինչու ռուսը, կամ Ռուսաստանը հանկարծ էդ պահին որոշեց, որ Հայաստանին չպետք է պաշտպանի։ Պատճառները պարզ են, նորից եմ ընդգծում, որ 2018 թվականից հակառուսական գիծ է առաջ տարվել։ Ժողովրդի համար ականջահաճո բառեր են օգտագործում ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, Արցախը մերն է, բայց արդյունքում թուլացնելով մեր արտաքին անվտանգությունը, պառակտում ու թշնամանք տարածելով թուլացրին նաեւ ներքին անվտանգությունը։ Մեղադրանք ներկայացվեց ռուսին, ընդդիմությանը, ղարաբաղցիներին, ժողովրդին, բոլորը մեղավոր են»,-ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Մինասյանի խոսքով՝ այն, ինչ մեղք ունի Ռուսաստանը, մենք բոլորս գիտենք, բայց մենք էլ մեր մեղքը պիտի չափել կարողանանք և դրանից հետո նոր ճիշտ վարքագիծ դրսևորել։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները խոսել են նաեւ ստեղծված իրավիճակի մասին, ընդգծել, որ միակ ելքը համախմբումն է, որովհետև գործող իշխանությունների անգամ մեկ օր ավել մնալը իշխանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև գործող իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի շահերն են ներկայացնում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում