copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 20:30 24-04-2024

109 տարի անց Թուրքիայում քայլում ենք Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով․ Գարո Փայլան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ դատապարտելով դրա մեղավորներին։

«109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Սկզբում հայ մտավորականներին, ապա ամբողջ հայ ժողովրդին տեղահանեցին իր հինավուրց հողերից ու կոտորեցին»,- գրել է Փայլանը։

Նա միևնույն ժամանակ բարձր է գնահատել ժամանակի բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր հրաժարվել են կատարել հայ ժողովրդին ցեղասպանելու հրամանը․

«Ես հարգանքով եմ հիշում նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը Հայոց ցեղասպանության ժամանակ։ Դատապարտում եմ Հայոց ցեղասպանության մեղավորներին։

Ես խոնարհվում եմ ժամանակաշրջանի բոլոր բարեխիղճ պետական պաշտոնյաների հիշատակի առաջ՝ ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆաիկ Ալի Օզանսոյի, որոնք իրենց կյանքի գնով չկատարեցին ցեղասպանության որոշումը։

Լիզեի շրջանի կառավարիչ Հուսեյն Նեսիմի բեյը սպանվել է, քանի որ դեմ է եղել հայերի տեղահանությանը և ջարդերին։ Մենք պետք է այս երկիրը դարձնենք Հուսեյն Նեսիմի բեյերի երկիր, ոչ թե Թալաթ փաշաների»։

Փայլանը նաև ափսոսանք է հայտնել, որ ցեղասպանությունից 109 տարի անց Թուրքիայում կան Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներ ու դպրոցներ։

«109 տարի անց Թուրքիայում քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով ու երեխաներին կրթում Թալեաթ փաշայի անունով դպրոցներ։

Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այսօր Գերմանիայում լինեին Հիտլերի անունով փողոցներ, և եթե երեխաները սովորեին Հիտլերի անվան դպրոցներում»,- եզրափակել է նա։


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել