Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 21:53 23-04-2024

Այսքան զոհերից հետո հպարտ զգալը եսասիրություն կլինի․ հարցում

2018-ի Թավշյա հեղափոխությունը վերարժևորվում է հանրության կողմից։ Բազմաթիվ փորձություններն ու կորուստները արմատապես փոխել են քաղաքացիների վերաբերմունքը հեղափոխական խոսույթի հանդեպ, մասնավորապես հպարտ քաղաքացի լինելու խոսույթը։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին․ «6 տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հպարտ քաղաքացին հաղթել է։ Դուք Ձեզ հպարտ և հաղթող զգո՞ւմ եք»։

Հարցվածների մեծ մասը ասաց, որ իրեն հպարտ ու հաղթող չի զգում։ Հակառակը՝ զգում են պարտված։

«Այո, ինչու ոչ»,-նշեց մի քանի քաղաքացի՝ հավելելով, որ Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է անում։

«Կարծում եմ այսքան զոհերից հետո հպարտ զգալը եսասիրություն կլինի, որովհետև այդ ցավը երկար ժամանակ չի մոռացվի»,- ցավով նշեց մի երիտասարդ։

Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին և հաջորդող երկու տարիներին Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին դիմում էր հպարտ քաղաքացիներ։ Սակայն 44-օրյա պատերազմում պարտությունից, տարածքային և մարդկային մեծ կորուստներից հետո նա փոխեց դիմելաձևն ու քաղաքացիներին չի ասում հպարտ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ