Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:26 23-04-2024

Վարդենիսցինեը թող նորից գառ մորթեն Փաշօղլու ոտքերի տակ, 10 գյուղ տալիս է․ բնակիչ

Իշխանությունների ներկայացուցիչները հորդորում են ցուցարարներին բացել Երևան-Սևան մայրուղին, որը փակել էին ցուցարարները, իշխանություններից պահանջելով կասեցնել Տավուշի մարզի սահմանակից գյուղերի հանձնման գործընթացը։

«Վտանգը եկել չոքել է դեմներս։ 10 գյուղ Վարդենիսից են տալու արդեն։ Երեկ են հայտարարել։ Վարդենիսցիքը թող մի հատ գառ նորից մորթեն Փաշօղլու ոտքերի տակ»,- ասաց ցուցարարներից մեկը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հանձնախմբի աշխատանքային 8-րդ հանդիպման ժամանակ ստորագրել են փաստաթուղթ, որով Ադրբեջանին է հանձնվել Տավուշի մարզի սահմանակից որոշ տարածքներ։

Նշենք նաև, որ Տավուշում արդեն մի քանի օր է շարունակվում են բողոքի շուրջօրյա ցույցերը։ Գյուղացիները և նրանց միացած որոշ քաղաքական նախաձեռնություններ փակել են միջպետական ճանապարհը և իշխանություններից պահանջում են կասեցնել Տավուշի մարզի սահմանակից գյուղերի հանձնման գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան