copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:15 31-10-2023

Tellcell-ը՝ որպես անիմաստ տոմսային համակարգ. քաղաքացիներն ահազանգում են

Վերջին շրջանում Oragir.News-ի խմբագրություն բազմաթիվ զանգեր են ստացվել տարբեր քաղաքացիներից, ովքեր դժգոհում են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տրանսպորտային ընկերությունների՝ Tellcell-ի հետ միասնական տոմսային համակարգի աշխատանքից։ Մասնավորապես, նշում են, որ Tellcell-ի տպած կտրոնների վրա առկա QR կոդերը չեն երևում, և համակարգը չի կարողանում կարդալ դրանք․

«Տպված կտրոնները խիստ վատորակ են և ենթակա չեն օգտագործման։ Կիսատ են երևում և պիտանի չեն։ Էլ ո՞րն է սրանց օգտագործման նպատակը, եթե չեն գործում, վարորդներն էլ այդ կտրոնները չեն ընդունում և հորդորում են մարդկանց կանխիկ վճարել»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը։

Խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով սկզբում կապվեցինք Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանի հետ, որն էլ մեզ փոխանցեց, որ վարչությունում այդ մասով մանրամասն տեղեկություն առկա չէ․

«Վարչությունը չի զբաղվում դրանով։ Երևանի քաղաքապետարանի Կառավարման տեխնոլոգիաներ ՓԲԸ-ն է իրականացնում վճարման համակարգի՝ Tellcell-ի հետ միասնական տոմսային համակարգի գործառույթը։ Վարչությունում մանրամասն տեղեկություններ այդ մասով առկա չեն»,- նշեց Հարությունյանը։

Փորձեցինք կապվել նաև Կառավարման տեխնոլոգիաներ ՓԲԸ-ի տնօրենի հետ, սակայն այդպես էլ մեզ հետաքրքրող հարցի պատասխանը չկարողացանք ստանալ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել