Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:52 21-04-2024

Ինչպես է փոխվել Շիրակի մարզի ՔՊ-ական պաշտոնյաների կյանքը 2018-ից հետո

Նախքան 2018 թվականը, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հանդես էր գալիս որպես ընդդիմադիր պատգամավոր, բազմաթիվ անգամ խոսել է այն մասին, որ նախկինում պաշտոնյաները իրենց պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումները վերագրում էին իրենց կանանց, ծնողներին, այլ ազգականների և ունեցվածքը ձևակերպում էին հենց նրանց անուններով: Նախկին ընդդիմադիր Փաշինյանը այդտեղ կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում՝ պնդելով, որ այդ պաշտոնյաները պարզապես ապօրինի ստացած գումարները, գույքը գրանցում են իրենց կանանց, ծնողների և այլ բարեկամների անուններով։

Oragir.News-ը անդրադարձել է Շիրակի մարզի ՔՊ-ական պաշտոնյաների հայտարարագրած ունեցվածքին, և թե ինչպես է փոխվել նրանց կյանքը 2018-ից հետո։

Գյումրիում, ըստ շրջանառվող լուրերի, ՔՊ-ականները այս վեց տարիների ընթացքում կարողացել են իրենց և իրենց մերձավորների համար ապահովել բարեկեցիկ կյանք։

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի 2022 թվականի հայտարարագրում (որը ներկայացվել է 2023 թվականի մայիսին) միանձնյա սեփականություն չկա գրանցած։ Նազելի Բաղդասարյանը բնակարան ունի Գյումրիում, որը ձեռք է բերել 2017 թվականին։ 2019 թվականին էլ ձեռք է բերել 2007 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեքենա, որը 2022-ին վաճառել է, հայտարարագրում այլ տեղեկություններ չկան։

2022 թվականի տարեսկզբին Բաղդասարյանի առկա կանխիկ դրամի գումարը և արժույթը եղել է 1,100,000 դրամ, իսկ տվյալ տարվա վերջում առկա կանխիկ դրամի գումարը և արժույթը՝ 3,500,000 դրամ։

Ըստ շրջանառվող լուրերի՝ վարչապետի մամուլի քարտուղարը ունի նաև հյուրատուն, որի տարածքը ձևակերպված է մոր՝ Մարգարիտա Մինասյանի անունով։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Աբովյան 248 հասցեում գտնվող շենքում ունեցած տարածքը Մինասյանը վարձակալմամբ հանձնել է IT ընկերություններին։ Աբովյան 248 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որը, ըստ շրջանառվող լուրերի, Մարգարիտա Մինասյանի տարածքն է, որ տրամադրվել է գյումրեցի գործարար Արթուր Ղանդիլյանին, ով Շիրակի հանրային հեռուստաընկերության տնօրենն է եղել, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի մտերիմը և քաղաքում այլ ռեստորաններ ունի։ Oragir.News-ի ֆոտոխցիկը ֆիքսել է ընթացող շինարարությունը։






Մյուս ՔՊ-ական պաշտոնյան պատգամավոր Էմմա Պալյանն է։

Նշենք, որ Էմմա Պալյանը 2018-ի իշխանափոխությունից հետո Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի օգնականն էր, որոշակի դադարից հետո գործուղվեց Ազգային ժողով, կրկին Կարեն Սարուխանյանի օգնական էր, իսկ 2021 թվականի մարտից արդեն պատգամավոր է աշխատում։

Ներկայացնում ենք Պալյանի հայտարարագրած տվյալները։

Էմմա Պալյանը 2022-ին բնակարան է ձեռք բերել Երեւանի բազմաբնակարան շենքերից մեկում։ Բնակարան ունի նաեւ Գյումրի քաղաքում։ Նշենք նաև, որ Էմմա Պալյանը Գյումրիում գրախանութ ունի, որ մենաշնորհի քաղաքականությամբ իշխանության ենթակայության տակ գտնվող կառույցներին գրենական պիտույքներ է մատակարարում։ Էմմա Պալյանը նաև արծաթյա զարդերի խանութ ուներ, որը ներկայացվում էր որպես համատեղ սեփականություն։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, սննդի կետեր ունի։

Մյուս պաշտոնյան ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։

Սարուխանյանի հայտարարագրի մեջ ներկայացված է ավտոտնակ, տուն, որը հայտարարագրում ներկայացված է որպես ժառանգություն։ Հայտարարագրում ներկայացված են նաև տարբեր տարիներին ձեռք բերված հողամասեր Շիրակի մարզի Աշոցք գյուղում։

Նշենք նաև, որ 2022-ին Կարեն Սարուխանյանը ձեռք է բերել շինություն, որը ձևակերպված է որպես նվիրատվություն։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Կարեն Սարուխանյանը բիզնեսներ ունի Գյումրիում սննդի կետեր, ավտոլվացման կետեր։

2018-ից հետո ոչ միայն փոխվել է այս պաշտոնյաների կյանքի որակը, այլ նաև նրանց հարազատների։ Այս պաշտոնյաների հովանավորությամբ է, որ նրանց բարեկամները, խնամիները, ծանոթները նշանակվում են բարձր պաշտոնների։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան