copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:44 20-04-2024

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու ժամանակահատվածում դիմում-գրությունների գերակշիռ մասը վերաբերել է անհամատեղելիության պահանջներին։

Դիմումներից մեկը հետեւյալն է. «Արդյո՞ք Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը համատեղելի է իրենց զբաղեցրած պաշտոնին»։

Ինչպես «Հանրային ծառայության մասին» օրենքով, այնպես էլ ոլորտային՝ «Տեսալսողական մեդիայի» օրենքով սահմանված են կարգավորումներ՝ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ, որոնք կիրառելի են ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ՝ պետության կողմից հիմնադրված կազմակերպությունների աշխատակիցների նկատմամբ՝ պաշտոնավարման ընթացքում։

Վերաբերելի իրավական կարգավորումների վերլուծության արդյունքում՝ Հանձնաժողովը գնահատել է, որ պետաիշխանական գործառույթ իրականացնող բոլոր մարմինները պետք է ապահովեն անհամատեղելիության պահանջների պահպանման միասնականությունը։

Հետեւաբար, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից իրենց պաշտոններին զուգահեռ՝ վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը Հանձնաժողովը գնահատել է անհամատեղելի, ինչպես ԱԺ պատգամավորների դեպքում է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել