copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:19 03-08-2022

261 անձի բարեվարքության ուսումնասիրություն է արվել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչությունը 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացրել է պետական պաշտոնի հավակնող 261 անձի բարեվարքության ուսումնասիրություն։

Հանձնաժողովից հայտնում են, որ 261 եզրակացությունից 149-ը եղել են դրական, 29-ը՝ բացասական, 78-ը՝ դրական վերապահումով: 1 անձի վերաբերյալ որոշում չի կայացվել՝ Հանձնաժողովի անդամների ձայների հավասար բաշխվելու հետևանքով:

Ներկայացված եզրակացություններից 34-ը վերաբերում են Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածուներին, 14-ը՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորների թեկնածուներին, 20-ը՝ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորների թեկնածուներ, 45-ը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, 100-ը՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց, 15-ը՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկվել հավակնող դատախազի թեկնածուներին, 1-ը՝ Գլխավոր դատախազի թեկնածուին, 32-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման պաշտոններում նշանակվել հավակնող թեկնածուներին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում