copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:13 13-04-2024

Գյումրիի ավագանու «ՔՊ» խմբակցության և  «Բալասանյան դաշինքի» հարաբերությունները լարված են մնում 

Անցած տարվա դեկտեմբերի սկզբին Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Բալասանյան դաշինք» խմբակցությունների միջև 30.10.2021 թվականին ստորագրված հուշագրի խզումից հետո թվում էր, թե Գյումրիի քաղաքապետարանում առկա լարվածությունը նվազելու է, բայց հուշագրի խզումից հետո էլ «ՔՊ» և «Բալասանյան դաշինք» խմբակցությունների ջրերը շարունակում են նույն առվով չհոսել։

Երբ հուշագրի չեղարկումից հետո ՔՊ-ական փոխքաղաքապետերը հրաժարականի դիմումներ ներկայացրեցին, անհրաժեշտություն եղավ նոր փոխքաղաքապետեր նշանակելու։ Գյումրիի ներկայիս երկու փոխքաղաքապետերն էլ «Բալասանյան դաշինքից» են, ինչն իրեն ընդդիմություն հռչակած «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարողանում հանդուրժել։

«Բալասանյան դաշինք»-«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ավագանու որոշ անդամների եղած լարվածությունը դրսևորվում է ավագանու նիստերի ժամանակ։ ՔՊ-ն ամեն գնով փորձում է ապացուցել, որ իրենք ճիշտ են, «Բալասանյան դաշինքը» սխալ։

Քաղաքապետարանում աշխատող մեր աղբյուրի խոսքով՝ ՔՊ-ն մինչև հուշագրի խզումը մշտապես տապալել է այն ծրագրերը, որոնք ներկայացվել են «Բալասանյան դաշինքի» կողմից։

Վերջին շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ Գյումրիի քաղաքապետարանի իշխող «Բալասանյան դաշինքի» և ընդդիմադիր «ՔՊ»-ի մեջ ներքին կոնֆլիկտ կա, բայց այս մասին ո՛չ հերքվում է, ո՛չ էլ հաստատվում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել