copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:32 27-12-2023

Իշխանությունները հաշիվներ կմաքրեն «Բալասանյան» դաշինքի հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանությունները որոշել են կոշտ ձեւով ու ճնշումներով հաշիվներ մաքրել Գյումրու ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած «Բալասանյան» դաշինքի հետ: Թեեւ այդ դաշինքը ՔՊ-ի հետ կոալիցիոն հուշագրով իշխում էր Գյումրիում, սակայն օրեր առաջ ՔՊ-ն հայտարարեց, որ Գյումրիում միակողմանի խզում է կոալիցիան «Բալասանյան» դաշինքի հետ։ Ըստ նրանց՝ պատճառը ստվերային կառավարումն է ու պայմանավորվածությունների խախտումը:

Թե ինչ ստվերային կառավարում է իրականացվել, ՔՊ-ից այդպես էլ չեն հստակեցրել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն այսքանով չեն սահմանափակվել, որոշել են ուժեղ ճնշումներ բանեցնել ու հաշիվներ մաքրել «Բալասանյան» դաշինքի ու նրա առաջնորդ Սամվել Բալասանյանի, նրա որդիների հետ: Բանը հասել է այնտեղ, որ իշխանությունները պաշտոնից հետ են կանչել Բալասանյանի ավագ որդուն՝ Իրաքում ՀՀ դեսպան Միսակ Բալասանյանին, որն այդ պաշտոնում նշանակվել էր այս ամռանը:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նաեւ ԱԳՆ, որտեղից հստակ պատասխան չստացանք։
«Դեսպանների հետկանչը կամ նշանակումն իրականացվում է ՀՀ նախագահի հրամանագրով, որի հրապարակման ժամանակ նաև ապահովվում է հանրային իրազեկում»,-ասացին արտաքին գերատեսչությունից: Այդպիսի իրազեկում, իհարկե, չի եղել, Բալասանյաններն էլ վստահեցրին, որ նման բան չկա, բայց Գյումրիից մեզ փոխանցում են, որ շուտով հայտնի կդառնա, որ Միսակ Բալասանյանին հետ են կանչել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել