copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:35 11-04-2024

Որոշ գործընկերների կարող է դուր չգալ մեր շահերն առաջ տանելու ձգտումը. ԱԳՆ

Ռուսաստանի և այլ երկրների հետ հարաբերություններում մենք առաջնորդվում ենք ՀՀ պետական շահերի առաջմղմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 11-ին ասել է փոխարտգորնախարար Վահան Կոստանյանը։

Նա ավելացրել է, որ որոշ գործընկերների դա կարող է դուր չգալ, ոմանց էլ՝ դուր գալ։ «Բայց դա է մեր կողմնորոշիչը»,- նշել է փոխնախարարը։

Կոստանյանը հիշեցրել է, որ Հայաստանը հանձնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ութերորդ խմբագրումը։ «Սպասում ենք Ադրբեջանի պատասխանին։ Նոր առաջարկներ ներկայացնելու խնդիրներ չկան։ Խնդիրն այն է, որպեսզի Ադրբեջանը փաստաթղթում արտացոլի ձեռք բերված պայմանավորվածությունները երեք սկզբունքների շրջանակում»,- ամփոփել է նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում